Գյումրու բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է

Գյումրու բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է

«Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչը կալանավորվել է։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամսով»,- ասաց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Մեր տեղեկություններով կալանավորվածը Արմեն Նասիբյանն է:

Նասիբյանը ձերբակալվել էր մայիսի 7-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում՝ ապօրինիվարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողության արդյունքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում