Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելու Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելու Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելու Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Այս որոշումը միանշանակորեն պետք է դիտարկել «Միջին միջանցքի» համատեքստում։ Հայաստանի անվտանգության տեսանկյունից կարևոր է նաև այն, որ ԱՄՆ-ը՝ նոր իշխանությունների միջոցով, վերահաստատում է իր շահագրգռվածությունը այդ գործընթացում։ Համոզված եմ, որ «Խաղաղության համաձայնագրի» ստորագրումը և տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակումը դառնալու են ԱՄՆ իշխանության հաջորդ պահանջը։ Սա ոչ միայն կուժեղացնի ԱՄՆ ներկայությունն տարածաշրջանում, այլև բացառիկ հնարավորություն կստեղծի տարածաշրջանի զարգացման և տնտեսական պոտենցիալի բազմապատկման համար։ Այս ամենը լիովին համահունչ է Հայաստանի շահերին և նպատակներին ու Փառք Տիրոջը...

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում