UCOM-ը դադարեցնում է համագործակցությունը մի շարք վճարային կազմակերպությունների հետ

UCOM-ը դադարեցնում է համագործակցությունը մի շարք վճարային կազմակերպությունների հետ

2026 թվականի փետրվարի 2-ից UCOM ծառայությունների դիմաց վճարումները հասանելի չեն լինի հետևյալ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով՝ «Իդրամ» ՍՊԸ, «Իզի Փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ: Վճարումներ չեն իրականացվի նշված կազմակերպությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։ Այս մասին հայտարարություն է տարածել UCOM ընկերությունը։ 

 «Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է։ UCOM ծառայությունների դիմաց վճարումների մյուս տարբերակները շարունակում են գործել անխափան»,- ասված է հաղորդագրության մեջ։  

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Հայաստանի վճարային տերմինալների մեծ մասում կդադարեցվի հանրապետության 3 բջջային օպերատորներից 2-ի՝ «Viva Armenia»-ի և «Team Telecom»-ի հաշիվների վճարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում