Ալեն Սիմոնյանի ելույթը վրդովվեցրել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Ալեն Սիմոնյանի ելույթը վրդովվեցրել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է  հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝  Ալեն Սիմոնյանի հայտարարությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մատվիենկոյի խոսքով՝ Մոսկվան չի կարող անտեսել հակառուսական հայտարարությունները. Իսպանիայում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովում իր ելույթի ժամանակ Սիմոնյանն ասել է, որ Երևանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։

Մատվիենկոն նշել է՝ Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման պատմություններ հնչեցրել։

Իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում