Էրդողան. Թուրքիան անհրաժեշտ չի համարում բանակցություններ վարել արելյան Միջերկրական ծովում գոտիների սահմանազատման շուրջ

Էրդողան. Թուրքիան անհրաժեշտ չի համարում բանակցություններ վարել արելյան Միջերկրական ծովում գոտիների սահմանազատման շուրջ

Բրազիլացի Ռոդրիգո Ալվեսը, ով ունեցել է մոտ 50 վիրահատություն` «Քեն» անունով տիկնիկին նմանվելու համար, որոշել է կանգ չառնել այն բանի վրա, ինչին հասել է և «վերափոխվել»  «Բարբիի»: Ռոդրիգոն խոստովանել է, որ նա միշտ հոգու խորքում իրեն կին է համարել և խնդրել է իրեն անվանել Ջեսիկա: Փոխակերպումը երիտասարդի համար արժեցել է ավելի քան 86 միլիոն ռուբլի:

Միջերկրական ծովում Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ ծովային իրավասության սահմանազատման մասին համաձայնագիրն «Անկարայի համար որեւէ նշանակություն չունի»: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:

Ըստ նրա` Թուրքիան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ եւ կշարունակի «հավատարիմ մնալ Լիբիայի հետ պայմանավորվածությունների դրույթներին»:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան «անհրաժեշտ չի համարում բանակցություններ վարել արեւելյան Միջերկրական ծովում գոտիների սահմանազատման վերաբերյալ այն երկրների հետ, որոնք ոչ մի առնչություն չունեն այս խնդրի հետ»: Էրդողանը նշել է, որ «հորատումների շարունակումը Միջերկրական ծովում Անկարայի վճռականության ակնհայտ ապացույցն է իր իրավունքների պաշտպանության հարցում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում