Ժողովրդի իշխանությունը բռնությամբ ու ահաբեկչությամբ խլել այլևս որևէ մեկը չի կարողանալու. Արթուր Հովհաննիսյան

Ժողովրդի իշխանությունը բռնությամբ ու ահաբեկչությամբ խլել այլևս որևէ մեկը չի կարողանալու. Արթուր Հովհաննիսյան

Ժողովրդի իշխանությունը բռնությամբ ու ահաբեկչությամբ խլել այլևս որևէ մեկը չի կարողանալու: Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի Ֆեյսբուքի էջում:

 

«ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և վերահաստատելով իր հավատարմությունն իրավունքի գերակայության և սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բռնության ցանկացած ձև քաղաքական պայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում