Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող TRICOLOR Yerevan Night Run  վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

 

«Մասնավորապես փակ կլինեն.

 

Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից, կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: 

 

Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը:

Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին: 

 

Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: 

 

Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը:

 

Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում