Իսպանիան ջախջախել է Ֆինլանդիային Եվրոպայի կանանց առաջնությունում

Իսպանիան ջախջախել է Ֆինլանդիային Եվրոպայի կանանց առաջնությունում

Անգլիայում ավարտվել է Եվրոպայի կանանց առաջնության հերթական խաղը։ Իսապանիայի հավաքականը մրցել է Ֆինլանդիայի հետ և հաղթել է 4-1 հաշվով։

Ինչպես հայտնում է armsport.am-ը՝ հանդիպման հաշիվը բացվել է արդեն առաջին րոպեին։ Ֆինլանդիային առաջ է մղել Լինդա Սյալստրյոմը, բայց արդեն 26-րդ րոպեին Իրեն Պարեդեսը վերականգնել է հաշվի հավասարակշությունը։ 41-րդ րոպեին Այտաա Բոնմատին առաջ է մղել Իսպանիայի թիմին։

Երկրորդ կեսում իսպանուհիները մեծացրել են հաշվի տարբերությունը։ 75-րդ րոպեին Լուսիա Գարսիան խփել է երրորդ գնդակը, իսկ ավելացված ժամանակում Մարիոնա Կալդենտեյն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։

Իսպանիայի և Ֆինլանդիայի հավաքականները Եվրոպայի առաջնությունում հանդես են գալիս B խմբում։ Այս խմբում ընդգրկված են նաև Գերմանիայի և Դանիայի հավաքականները։

Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 31-ը։ Եզրափակիչ խաղը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում