«Սթարմուս» միջազգային գիտական փառատոնի անցկացումը Հայաստանում փոխելու է գիտության մասին ընկալումները. Հարությունյան

«Սթարմուս» միջազգային գիտական փառատոնի անցկացումը Հայաստանում փոխելու է գիտության մասին ընկալումները. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր «Սթարմուս» միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի հրավերով մասնակցել է ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար։ Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:

Ներկայացվել է փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Հայաստանը ներկայացվելու է որպես հարուստ գիտական ժառանգությամբ երկիր։

Գրառման մեջ նշվում է.

«Քննարկվեցին ոլորտի ներգրավվածության ու հնարավոր փոխգործակցության հեռանկարները, ներկայացվեցին փառատոնը համատեղ ուժերով համահայկական տոն դարձնելու տարաբնույթ առաջարկներ ու հնարավորություններ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում