Կրակոցներ ԱՄՆ Վիրջինիա նահանգի համալսարանում, կան տուժածներ

ԱՄՆ Վիրջինիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում անհայտ անձը կրակ է բացել, մի քանի մարդ տուժել է, գրում է New York Post-ը։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ առաջին կրակոցները հնչել են համալսարանի շենքի մոտ: Հրաձգության հետևանքով մի քանի մարդ հոսպիտալացվել է։
Հաղորդվում է, որ ոստիկանական ջոկատը շրջափակել է ինստիտուտի տարածքը։ Ուսանողներին խնդրել են դուրս չգալ փողոց՝ վտանգի պատճառով։ Կրակոցներ արձակած անձի ձերբակալության մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել, ինքնության մասին ևս առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Կարծիքներ