Ավստրալիայի իշխանությունները 35 միլիոն դոլար են նվիրաբերում կոալաներին պաշտպանելու համար

Ավստրալիայի իշխանությունները 35 միլիոն դոլար են նվիրաբերում կոալաներին պաշտպանելու համար

Կոալաները Ավստրալիայի ամենասիրված և ճանաչելի խորհրդանիշներից մեկն են, և մենք պարտավոր ենք պաշտպանել դրանք գալիք սերունդների համար: Հատկացված գումարը կօգտագործվի կոալայի բնակավայրերի, կոալաների պոպուլյացիան վերականգնմանը, ինչպես նաև կոալաների առողջության վրա ազդեցությունների վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման համար», – ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ ներդրումներ կկատարվեն առաջիկա չորս տարիների ընթացքում։ 2018 թվականից ի վեր Ավստրալիայի կոալաների մոտ 30%-ը սատկել է անտառային հրդեհների, երաշտի և այլ գործոնների պատճառով։ Բացի դրանից, կոալաներին  սպառնում է այդ կենդանիների շրջանում քլամիդիայի տարածումը։ Այս վեներական հիվանդությունը կարող է կենդանու վերարտադրողական համակարգի վրա ազդել, ինչը կարող է հանգեցնել անպտղության կամ նույնիսկ մահվան: Ինչպես նշում է CNN-ը, այժմ գիտնականները պատվաստանյութեր են փորձարկում քլամիդիայի դեմ՝ կենդանիներին պաշտպանելու համար։

 

Ամենասարսափելի անտառային հրդեհները Ավստրալիայում բռնկվել են 2019 թվականի աշնանը։ Դրա հետևանքով ավելի քան մեկ միլիարդ կենդանի է սատկել։ Փրկարարները երկար ժամանակ չէին կարողանում դադարեցնել կրակը, մինչև հորդառատ անձրևները։  Լայնածավալ հրդեհներից հետո առաջին կոալան ծնվել է միայն 2020 թվականի մայիսի 27-ին։ Կենդանին ծնվել է սողունների այգում, որը գտնվում է Նոր Հարավային Ուելս նահանգում։ Երեխային անվանել են Աշ, որը թարգմանաբար նշանակում է «մոխիր»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում