Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը․ վարչապետ

Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը․ վարչապետ

Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։

Այս մասին արձանագրումը Կառավարության նիստի ընթացքում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց՝ հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացվի։

«Սա քաղաքական մակարդակով քննարկել ենք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես քննարկում է ունեցել, և օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ։ ԱԺ արտահերթ նիստով համապատասխան օրնեսդրական փոփոխությունները կիրականացվեն, և Կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, այդ կետից սկսած առավել հանգիստ պայմաններում կքննարկենք սցենարները, թե ինչ սցենարով ենք գնում։

Հետագա գործընթացները պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում