Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Դեկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Շենկան գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
Կարծիքներ