Արգենտինայի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել

Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Մարտին Գուսմանը շաբաթ օրը հրաժարական է տվել։ «Հարգելի նախագահ Ալբերտո Ֆերնանդես, ես գրում եմ ձեզ՝ հրաժարական տալու համար էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, որը ես պատիվ ունեմ զբաղեցնելու 2019 թվականի դեկտեմբերի 10-ից»,- ասվում է Գուսմանի Twitter-ում հրապարակված նամակում։
Նրա խոսքով, «եկել է ժամանակը, որ էկոնոմիկայի նախարարության կառավարման ղեկը ստանձնի» մեկ այլ մարդ, որին կընտրի նախագահը։ «Իմ փորձից ելնելով չափազանց կարևոր եմ համարում, որ այն աշխատի իշխող կոալիցիայի ներսում քաղաքական կոնսենսուսի պայմաններում»,- ասաց նախարարը։
Գուզմանի՝ որպես էկոնոմիկայի նախարարի քաղաքականությունը բազմիցս քննադատության է ենթարկվել իշխող կոալիցիայի ներսում՝ հիմնականում փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների մոտ կանգնած քաղաքական գործիչների կողմից: Իր պաշտոնում Գուսմանը, ի թիվս այլ բաների, պատասխանատու էր Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պարտքերի կարգավորման բանակցությունների համար, որոնք ավարտվեցին համաձայնագրի ստորագրմամբ։
Կարծիքներ