Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այլևս հոկեյ չի խաղա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա հինգշաբթի օրը հայտարարել է իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:
«Դա 2012 թվականին էր՝ Ռուսաստան իմ առաջին այցի ժամանակ», - մեկնաբանել է Սաուլի Նիինիստյոն Ռուսաստանի ղեկավարի հետ հոկեյ խաղալիս իր լուսանկարը։ «Ոչ, ես այլևս չէի խաղա»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին։
Նա նաև հավելեց, որ Ռուսաստանը դիտարկում է «ոչ թե որպես գործընկեր, այլ որպես հարևան, որի կարծիքը պետք է հաշվի առնել», քանի որ, հաշվի առնելով ռուս-ֆիննական սահմանի երկարությունը, երկու երկրները պետք է համատեղ լուծեն մի շարք խնդիրներ.
Կարծիքներ