Պուտինը հայտարարում է «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռի զանգվածային արտադրության մեկնարկի մասին

Ըստ ռոյթերզ գործակալության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սկսվել է «Օրեշնիկ» միջին հեռահարության հիպերձայնային հրթիռի զանգվածային արտադրությունը, որը առաջին անգամ կիրառվել է Ուկրաինայի դեմ 2024 թ. նոյեմբերին։
«Օրեշնիկ» համակարգը, ըստ Պուտինի, արդեն ապացուցել է իր արդյունավետությունը մարտական պայմաններում։ Նա նշել է, որ նոյեմբերի 21-ին հրաման է տվել հրթիռով հարվածել Ուկրաինայի Դնեպրո քաղաքում գտնվող ռազմական գործարանին՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ից ստացած բալիստիկ և Բրիտանիայից ստացած թևավոր հրթիռներով Ռուսաստանի տարածքի վրա իրականացված հարվածներին։
Հրթիռի հնարավորությունները
«Օրեշնիկի» ունի մինչև 5,500 կմ հեռահարություն, ինչը տեխնիկապես թույլ է տալիս թիրախավորել Եվրոպայի ցանկացած հատված, ինչպես նաև ԱՄՆ արևմտյան մասը։
Պուտինը պնդում է, որ «Օրեշնիկը» անհնար է որսալ հակահրթիռային համակարգերով և ունի ավերիչ ուժ, համադրելի միջուկային զենքի հետ։
Սակայն արևմտյան վերլուծաբանները կասկածի տակ են դնում այս պնդումները՝ նշելով, որ հրթիռը դեռ համարվում է փորձարարական, և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ունի դրա միայն մի քանի միավոր։
Սպառնալիքներ և հնարավոր տեղակայումը
Պուտինը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի կողմից արևմտյան երկար հեռահարության զենքի շարունակական կիրառման դեպքում Ռուսաստանը կարող է հարվածել Կիևում գտնվող «որոշումների ընդունման կենտրոններին»։
Նա նաև հայտարարել է, որ 2025 թվականի երկրորդ կեսից սկսած Ռուսաստանը կարող է «Օրեշնիկ» հրթիռները տեղակայել Բելառուսի տարածքում, որը սահմանակցում է ՆԱՏՕ-ի երեք անդամներին՝ Լեհաստանին, Լիտվային և Լատվիային։
Կարծիքներ