Ինդոնեզիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ուրբաթ օրը 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուկիտինգգի քաղաքից 74 կմ հյուսիս-արևմուտք (բնակչությունը՝ 98,7 հազար մարդ), որը գտնվում է Արևմտյան Սումատրա նահանգում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ