Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումին շրջանակում մասնակցել է «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» խորագրով պանելային քննարկմանը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ֆորումների անցկացումը: Պատասխանելով այն հարցին, թե որն է ժողովրդավարական այն իդեալը, որին ձգտում է իր կառավարման ընթացքում, վարչապետն առաջարկել է «երազանք», «ապագա», «իդեալ» բառերի հետ հարաբերությունները փոխել. «Ինչի՞ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել: Այսինքն՝ մենք անընդհատ երազում ենք, ինչի՞ մասին ենք երազում»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կան հարցեր, որոնց պետք է անդրադառնալ. արդյոք մեր ժողովրդավարության բոլոր մասնակիցներն են ուզում ժողովրդավարություն, արդյոք նրանց համար ժողովրդասիրությունն արժեք է, իսկ ով է Հայաստանում այսօր ժողովրդավարության լիդերը, պաշտպանը և ժողովրդավարության արժեքների կրողը: «Այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողն իշխանությունն է: Այդ թվում՝ վերջին շրջանի քաղաքական, գաղափարական, հայեցակարգային փոփոխություններով և հարցադրումներով մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում»,- ասել է վարչապետը՝ այդ համատեքստում ընդգծելով առկա բոլոր հարցադրումները հնչեցնելու և քննարկելու կարևորությունը:
Կարծիքներ