Ես հիասթափված եմ ձեր ելույթից. Ալեն Սիմոնյանը՝ Արման Բաբաջանյանին. տեսանյութ

Ես հիասթափված եմ ձեր ելույթից. Ալեն Սիմոնյանը՝ Արման Բաբաջանյանին. տեսանյութ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը խորհրդարանի դահլիճում ելույթներով սուր բանավիճեցին: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անմասն չմնաց բանավեճից և արձագանքեց Բաբաջանյանի ելույթին: Սիմոնյանը նշեց՝ ինքը միտում է տեսնում Բաբաջանյանի ելույթների մեջ: «Խոսքը վերաբերում է ոչ միայն Շաթիրյանի հետ կապված ելույթին, այլ, ընդհանուր առմամբ, դատական, իրավական թեմաների շուրջ յուրաքանչյուր խոսակցության ժամանակ ես անձնական միտում եմ տեսնում: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-ասաց նա ու հավելեց՝ հպարտանում է, որ ԱԺ-ն քննարկում է Շաթիրյանի թեկնածությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում