Թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հաց ուտելիս ծեծի է ենթարկվել

Թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հաց ուտելիս ծեծի է ենթարկվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։

 

«Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և «Շտապօգնության ծառայության» մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։

 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում