Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, Բայրամովը կմասնակցի մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթը և երկկողմ հանդիպումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում