ԱՄՆ-ի և Կուբայի պաշտոնյաները ծրագրում են Վաշինգտոնում քննարկել միգրացիոն խնդիրները

ԱՄՆ-ի և Կուբայի պաշտոնյաները ծրագրում են Վաշինգտոնում քննարկել միգրացիոն խնդիրները

Հինգշաբթի օրը Վաշինգտոնում նախատեսված է ԱՄՆ և Կուբայի պաշտոնյաների հանդիպումը՝ միգրացիոն հարցը քննարկելու նպատակով։ Սա կլինի երկրների միջև ամենաբարձր մակարդակի պաշտոնական շփումը Ջո Բայդենի պաշտոնավարման պահից ի վեր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կմասնակցեն Կուբայի ԱԳՆ եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ։ Կուբայի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն։

Կուբայի իշխանությունները չեն մեկնաբանել հնարավոր հանդիպումը, նշում է Reuters-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում