Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ:

Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ է հայտնվել ռուսական փաստաթուղթ, որը վերնագրված է «Փաշինյանի դեմ պայքարի ուղղությամբ 2026 թվականի աշխատանքային ծրագիր»։ Փաստաթուղթը սահմանում է ինչպես ընդհանուր նպատակները, այնպես էլ աշխատանքի իրականացման հատուկ մեթոդները: Փաստաթղթում ասվում է, որ գլխավոր նպատակն է ընտրությունները ներկայացնել որպես վստահության քվե անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն նաև նկարագրում է կառավարության ազդեցությունը սահմանափակելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմիջի վրա ազդելու ջանքերը:

Նյութում չի հստակեցվում, թե որ ընդդիմադիր ուժին կամ ուժերին է Ռուսաստանը նախապատվություն տալիս:

Ազդեցության գործիքների թվում նշվում է 2025 թվականի աշնան համեմատ Ռուսաստանի մասին հրապարակումների քանակը եռապատկելու և հասարակական կարծիքի վրա ազդող ռուսամետ գործիչների թվի ավելացման ծրագիրը:

Նշվում է, որ Blankspot-ին հաջողվել է հաստատել փաստաթղթի իսկությունն ու ծագումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում