Սալվադորի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սալվադորի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Էլ Սալվադորի ափերի մոտ, ուրբաթ օրը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են հանրապետության բնապահպանության և բնական պաշարների նախարարությունից։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ուսուլութան քաղաքից 25 կմ հարավ՝ ավելի քան 73 հազար մարդ բնակչությամբ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են հանրապետության ողջ խաղաղօվկիանոսյան ափին։

Ցունամիի սպառնալիքի մասին ոչինչ չի հաղորդվում, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում