Գայլերն Արգինա գյուղում 43 ոչխար են հոշոտել, մեծ մասը՝ մայրացու

Գայլերն Արգինա գյուղում 43 ոչխար են հոշոտել, մեծ մասը՝ մայրացու

Նոյեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրի բնակիչ 57-ամյա Հարություն Ասատրյանը իր և գյուղի մի քանի բնակիչներին պատկանող գառները հերթական անգամ արոտավայր տանելու ժամանակ պարզել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է նրան և գյուղացիներին պատկանող մոտ 28 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ 15 գլուխ ոչխար կորած է, 28 գլուխ վիրավոր ոչխարների էլ իր համագյուղացիների հետ հայտնաբերել են տանից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։ Ընդհանուր նա իր խնամքի տակ ուներ 208 գլուխ ոչխար, որոնց մի մասը, ըստ սկզբնաղբյուրի, գնել էր պարտքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում