Թայվանի պատվիրակությունը չի մասնակցի Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Թայվանի պատվիրակությունը չի մասնակցի Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

 Թայվանի վարչակազմի պաշտոնյաները չեն մասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողություններին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ որոշման մասին հայտնել է Taipei Times-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը:

Թայվանի կողմը կարծում է, որ ՉԺՀ իշխանությունները կփորձեն օգտագործել այս իրադարձությունը՝ ակտիվորեն խթանելու կղզու տարածքային պատկանելությունը Չինաստանին և վերամիավորման գաղափարը։

Թայվանի հավաքականի կազմը հայտնի կդառնա այս շաբաթվա վերջին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում