Շոլցը դեմ է Թրամփի պլաններին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինցիների տեղահանման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին:
«Ես լիովին մերժում եմ այն, ինչ առաջարկում է նախագահ Թրամփը։ Սխալ է Գազայի բնակչությանը հարկադրաբար հայրենադարձել Եգիպտոս և Հորդանան», – ասել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիան կանխելու և Իսրայելի հետ Պաղեստին պետության խաղաղ գոյակցությունն ապահովելու համար:
Կարծիքներ