Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքն ավելացել է օրական 7 հազար հեկտարով

Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքն ավելացել է օրական 7 հազար հեկտարով

Ռուսաստանում անտառային հրդեհների ընդհանուր տարածքը վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 7 հազար հեկտարով և կազմել 45,7 հազար հեկտար։ Անտառներն ամենաուժեղ այրվում են Չուկոտկայում և Յակուտիայում, երկուշաբթի հայտնել է Անտառների պաշտպանության դաշնային ավիացիոն ծառայության մամուլի ծառայությունը։

Հունիսի 19-ի առավոտվա դրությամբ հանրապետությունում 54 անտառային հրդեհ է գրանցվել՝ 38351 հա տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում