Չավուշօղլուն հանդիպել է Ռումինիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ

Չավուշօղլուն հանդիպել է Ռումինիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 27-ին  հանդիպել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշելով, որ Լեհաստանի իր գործընկեր Ռաուի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները, Չավուշօղլուն ասել է. «Մենք ստեղծելու ենք բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ»։

Չավուշօղլուն Twitter-ում գրել է, որ երկկողմ հարաբերություններին զուգահեռ  գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Չավուշօղլուն և  Ռումինիայի արտգործնախարար Աուրեսկուն ստորագրել են դիվանագիտական արխիվների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր.

Թուրքիայի արգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիա-Ռումինիա-Լեհաստան ԱԳ նախարարների 10-րդ եռակողմ հանդիպման օրակարգում ներառված են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, ՆԱՏՕ-ի Մադրիդի գագաթնաժողովը, եռակողմ հարաբերություններին և տարածաշրջային հարցերին վերաբերող թեմաներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում