Պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք․ ՀՀ վարչապետ

Պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք․ ՀՀ վարչապետ

«Մեր խնդիրն է, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և նախ իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել այնտեղ»:

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՀԷՑ-ին առնչվող պատմությունը նոր չի սկսվել, որ ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իր այցելությունների ժամանակ քաղաքացիներից ստացված բողոքներից:

«Մեր նպատակադրումը հետևյալն է, որ մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը ՀԷՑ-ի»,- ասաց նա:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ խնդիր կա գտնելու արդյունավետ կառավարիչ, նաև կառավարման նկատմամբ ձևավորել շատ հստակ և արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկեց և ընդունեց մի շարք նախագծեր, որոնցից մեկով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում