Տարածքային պահանջ՝ միանգամից 6 պետության. այսպես են սովորեցնում միջազգային հարաբերություններ կառուցել. Եղոյան

Տարածքային պահանջ՝ միանգամից 6 պետության. այսպես են սովորեցնում միջազգային հարաբերություններ կառուցել. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետին հարց ուղղած երիտասարդի արտահայտած մտքերին և գրել.

«Անհամբեր Հովհաննեսին միջազգայինի իր դասախոսները երևի տեղյակ չեն պահել, որ իր ասած 300․000 ք/կմ-ը, (իսկ ավելի կոնկրետ 312․795 ք/կմ-ը) ներառում է տարածքներ ոչ միայն մեզ սահմանակից բոլոր չորս պետություններից, այլ նույնիսկ մեզ սահմանակից չհանդիսացող ևս երկու պետությունից։ Հակառակ դեպքում, դժվար թե Հովհաննեսը ձայնի նախանձելի հանդարտությամբ ասեր, որ ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել միանգամից 6 պետության։

Ահա նման կերպ են մեր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորեցնում միջազգային հարաբերություններ կառուցել։ էլի լավ ա, որ Տիգրան Մեծի ժամանակվա ծովից ծով Հայաստանը չի «նախընտրում» Հովհաննեսը, թե չէ միանգամից ոչ թե վեց, այլ տասը պետությունների հետ էր խնդիրներ ունենալու մեր միջազգային հարաբերությունների ապագա մասնագետը։

էն որ ասում են ուժեղ, կայացած կրթական համակարգ են թողել մեզ նախկինները, այ էս համակարգի մասին են ասում։ Ու իրենց թողած ամեն «ուժեղն ու կայացածն» է այ այսպիսին եղել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում