Աննա Հակոբյանը մասնակցել է աուտիզմի իրազեկման միջազգային օրվա միջոցառմանը

Աննա Հակոբյանը մասնակցել է աուտիզմի իրազեկման միջազգային օրվա միջոցառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը այսօր մասնակցել է աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնում կազմակերպած միջոցառմանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում վարչապետի տիկինը գրել է.

«Կենտրոնի սաները համերգային ծրագիր և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել։ Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է կենտրոնի սան Գևորգ Ասատրյանի ընտանիքին, ում հայրը՝ Կարենը, զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում