Որպես անհետ կորած որոնվում է 86-ամյա Խաչատուր Խաչատրյանը
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ 1939 թվականին ծնված Խաչատուր Խաչատրյանը։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Նա հոկտեմբերի 28-ին դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել։ Նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։


Կարծիքներ