Սիրիական հակաօդային պաշտպանությունը 6 իսրայելական հրթիռ է խոցել

Սիրիական հակաօդային պաշտպանությունը 6 իսրայելական հրթիռ է խոցել

Երկուշաբթի օրը սիրիական հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել Դամասկոսի երկնքում իսրայելական օդային օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, հրթիռային հարվածներն իրականացվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից՝ օկուպացված Գոլանի բարձունքներից։

Ռազմական աղբյուրները հեռուստաալիքին հայտնել են, որ սիրիական ՀՕՊ-ներին հաջողվել է խոցել հակառակորդի վեց հրթիռ Ալ-Կիսվա արվարձանում: Խոցվել են սիրիական բանակի և իրանամետ շիա կազմավորումների դիրքերը.

Մայիսի 13-ին իսրայելական օդուժի հարձակումը կենտրոնական Համա նահանգի Մասյաֆ քաղաքի վրա հետ է մղվել։ Al Hadath-ի փոխանցմամբ՝ խոցվել են շիա մարտիկների զենքի պահեստները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հավաքման ձեռնարկությունը։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում