Աջապահյանն ու Գալստանյանը նույն խցում են

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոսի և հոգևորականի կարգավիճակը սառեցված Բագրատ Գալստանյանը ԱԱԾ մեկուսարանի նույն խցում են:
Այս մասին տեղեկացնում են «Սրբազան պայքար»-ի աջակիցները:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Կարծիքներ