Հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել՝ ի պատասխան Մեդվեդևի սադրիչ հայտարարությունների. Թրամփ

Հաշվի առնելով Մեդվեդևի սադրիչ հայտարարությունները՝ հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում, եթե այդ անհամարժեք և հրահրող խոսքերը լուրջ են։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ի պատասխան Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունների, ես հրամայել եմ երկու միջուկային սուզանավ տեղակայել համապատասխան տարածքներում: Խոսքերը մեծ նշանակություն ունեն և հաճախ կարող են հանգեցնել ոչ կանխամտածված հետևանքների։ Հուսով եմ՝ այս անգամ այդպես չի լինի»,- սոցցանցի իր էջում գրել է Թրամփը:
Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը Դոնալդ Թրամփին հիշեցրել էր «Մեռած ձեռքի»՝ «Պերիմետր» համակարգի վտանգի մասին, որը նախատեսված է Ռուսաստանի վրա անակնկալ միջուկային հարվածը կանխելու համար։
Կարծիքներ