Թրամփը 110,000 դոլար տուգանք է վճարել Նյու Յորքի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար

Թրամփը 110,000 դոլար տուգանք է վճարել Նյու Յորքի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 110 հազար դոլար տուգանք է վճարել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press- ը՝ վկայակոչելով Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսի գրասենյակի հրապարակած տվյալները։

Վճարումը կատարվել է անցած հինգշաբթի։ Միաժամանակ նշվում է, որ Թրամփը «պետք է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնի», որպեսզի չերկարաձգի նախկին նախագահի՝ օրական 10 հազար դոլար տուգանք վճարելու մասին դատարանի որոշումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում