Ուրարտուի ակադեմիայի սաները հարգանքի տուրք են մատուցել Հովհաննես Զանազանյանի հիշատակին

Ուրարտուի ակադեմիայի սաները հարգանքի տուրք են մատուցել Հովհաննես Զանազանյանի հիշատակին

Գլխավոր  ՖՈՒՏԲՈԼ
Ուրարտուի ակադեմիայի սաները հարգանքի տուրք են մատուցել Հովհաննես Զանազանյանի հիշատակին
ՖՈՒՏԲՈԼ, Հայաստան11.12.22 / 09:30

Դեկտեմբերի 10-ին «Արարատ-73» թիմի լեգենդար ավագ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Հովհաննես Զանազանյանը կդառնար 76 տարեկան։ Մեծանուն ֆուտբոլիստի ծննդյան տարեդարձի առթիվ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում Բաց դռների օր էր։

Ակադեմիայի թիմերի՝ «Ուրարտու-1-08»-ի և «Ուրարտու-1-09»-ի պատանի ֆուտբոլիստները նույնպես իրենց հարգանքի տուրքն են մատուցել Զանազանյանին՝ ծաղիկներ խոնարհելով նրա հուշարարձանի առջև։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։

Այնուհետև լրագրող, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը ֆուտբոլիստների համար դասախոսություն է անցկացրել Հովհաննես Զանազանյանի մասին։

Բոլորի համար բաց է եղել նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանը, որտեղ իր անկյունն ունի նաև Հովհաննես Զանազանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում