ՄՅՈՒ-ն վերածվել է խաղացողների գերեզմանատան․ Նևիլ

Գարի Նևիլը ՄՅՈՒ-ի սեփականատերերին կոչ է արել ավելացնել թիմի գրավչությունը։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։
Թիմի նախկին պաշպանը իր մեկնաբանությունը հրապարակել է կապված այն նորության հետ, որ Քրիստիան Էրիկսենը ընտրություն է կատարում ՄՅՈՒ-ի և «Բրենտֆորդի» միջև։
«Ահա թե ինչու վաղուց ժամանակն է դադարեցնելու դիվիդենտների վճարումը։ Յուրաքանչյուր կոպեկ պիտի վերադարձվի ակումբին այնքան ժամանակ քանի դեռ այն նորից գրավիչ չի դարձել։
Ակումբը վերածվել է ֆուտբոլիստների գերեզմանատան։ Եվ այն, որ սեփականատերերը գումար են ստանում վատ աշխատող բիզնեսից, հուսահատեցնող է»,-գրել է Նևիլը թվիթերյան իր էջում։
Կարծիքներ