Անշարժ գույքի շուկայում էական փոփոխություններ են տեղի ունեցել․ Վահան Քերոբյան

Անշարժ գույքի շուկայում էական փոփոխություններ են տեղի ունեցել․ Վահան Քերոբյան

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)։

Երևանում՝ 266,284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28,692 (10.77%), իսկ օգոստոսին՝ 23,350 (8.77%)

Գյումրիում՝ 29,253-ից հունվարին՝ 9,573 (32.72%), օգոստոսին՝ 9,189 (31.41%)

Վանաձորում՝ 27,175-ից հունվարին՝ 7,103 (26.13%), օգոստոսին՝ 6,553 (24.11%)

Աբովյանում՝ 14,370-ից հունվարին՝ 1,619 (11.27%), օգոստոսին՝ 1,349 (9.39%):

Հիշեցնեմ, որ կառավարությունը ունի “ռենովացիայի ծրագիր”, որը բնակարանների և տների վերանորոգման վարկերի սուբսիդավորման ծրագիր է, և Երևանում բնակարանների սեփականատերերը կարող են մոտ 5% էֆեկտիվ տոկոսադրույքով վերանորոգման վարկեր վերցնել, վերանորոգել ու, ցանկության դեպքում, վարձով տալ բավականին բարձր գներով։ Այլ քաղաքներում կամ գյուղերում վարկերն հասանելի են էլ ավելի ցածր տոկոսադրույքներով»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում