Սանոսյանը ծանոթացել է Վանաձորի 2 փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին

Սանոսյանը ծանոթացել է Վանաձորի 2 փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Լոռու մարզում ծանոթացել է Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին։

Տիգրան Մեծ պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։

Պայմանագրային արժեքը կազմում է 432 միլիոն 611 հազար 241 ՀՀ դրամ։

Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։ Ներկայումս նշված հատվածում իրականացվում են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի հուլիսի վերջին։

Սանկտ-Պետերբուրգ փողոցի հիմնանորոգման աշխատանքները նույնպես իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը` 522 միլիոն 620 հազար 150 ՀՀ դրամ։

Ներկայումս նշված հատվածում իրականացվում են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։ Այս հատվածի շինարարական աշխատանքները ևս նախատեսվում է ավարտել 2024 թվականի հուլիսի վերջին։

Տեղում նախարարը զրուցել է շինարարների հետ, հանձնարարել աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում