Ստոլտենբերգն Ալիևի հետ խոսել է Ուկրաինայի և գազի մատակարարումների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, դրա հետևանքները էներգետիկ շուկաների վրա և ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ալիևի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ռուսական ուժերի կենտրոնացումը սահմանների մոտ և Ուկրաինայի տարածքում:Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Եվրոպա գազի մատակարարումների ավելացման համար, ինչպես նաև այն փաստի համար, որ Ադրբեջանը հուսալի գազի մատակարար է»,- երեքշաբթի «Թվիթերում» գրել է Ստոլտենբերգը։
Արևմտյան ԶԼՄ-ները Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին պնդումներ են տարածում անցյալ տարվա աշնանից: Միևնույն ժամանակ, նրանց կողմից նշվող «ներխուժման» ժամկետները պարբերաբար «փոխվում» են։ Այս մեդիա արշավն արդեն իսկ առաջացրել է Ուկրաինայի տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացում, կապիտալի ու բիզնեսի փախուստ այս երկրից, ինչպես նաև նպաստել է Եվրոպայում էներգակիրների գների բարձրացմանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որեւէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Կարծիքներ