Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում երկաթուղու հետ կապված մանրամասն քննարկում է ունեցել։

«Մանրամասն զրույց ենք ունեցել, ներկայացրել ենք մեր դիրքորոշումներն ու տեսակետները, լսել ենք նաև ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները», - լրագրողներին հայտնել է նա ու հավելելլ, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

«Մենք Ռուսաստանի հետ կապված խնդիր չունենք, բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին»,- ասել է վարչապետը ճեպազրույցի ընթացքում

Փաշինյանը նաև նշել է, որ  ռուսական կողմի հետ պետք է մտածել, թե ինչ լուծումներ են անհրաժեշտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում