Ճապոնիան գրանցել է ռուսական ռազմանավերի անցումը Տոկիոյից հարավ գտնվող Իձու կղզիների մոտ

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը հետևել են ռուսական յոթ ռազմանավերի անցմանը Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու կենտրոնական մասից դեպի հարավ: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ինքնապաշտպանության ուժերի միացյալ շտաբի պետերը։
Հունիսի 16-17-ը նրանք անցել են անմարդաբնակ Սմիթ և Տորիսիմա կղզիների միջև, որոնք Իձու արշիպելագի մի մասն են, Տոկիոյից հարավ: Զեկույցում նշվում է, որ հունիսի 15-ին այդ նավերը տեսել են Հոկայդո շրջանում, իսկ ավելի ուշ՝ Չիբա պրեֆեկտուրայի ափերից հարավ։
Կարծիքներ