Թայվանի ափերի մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանի ափերի մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

 Թայվանի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Տայչունգ քաղաքից 103 կմ հարավ-արևելք (բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը):

Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։

Reuters- ի փոխանցմամբ ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Թայբեյում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում