Ճապոնիայի խորհրդարանը բանաձև կընդունի, որով Չինաստանը մեղադրվում է մարդու իրավունքների խախտման մեջ

Ճապոնիայի իշխող և ընդդիմադիր կուսակցություններն ուրբաթ օրը որոշել են միաձայն հաստատել խորհրդարանի ստորին պալատում բանաձևի նախագիծը, որում Չինաստանի ղեկավարությունը մեղադրվում է Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզում (XUAR) և Չինաստանի այլ շրջաններում մարդու իրավունքների խախտման մեջ: Սպասվում է, որ այս փաստաթղթի քվեարկությունը կանցկացվի փետրվարի 1-ին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Kyodo գործակալությունը ։
Բանաձեւի նախագիծը պատրաստել են ստորին պալատի մի խումբ պատգամավորներ տարբեր կուսակցություններից։ Ընդդիմության առաջատար ուժի՝ Սահմանադրական դեմոկրատական կուսակցության խոսնակը ուրբաթ օրը խորհրդարանում լրագրողներին հաստատել է, որ փաստաթուղթը միաձայն աջակցություն կստանա:
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող XUAR-ը բնակեցված է երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններից մեկով՝ ույղուրներով, որոնց մեծամասնությունը դավանում է իսլամ: Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ Սինցզյանում գործում են անջատողական խմբավորումներ, որոնք կապված են միջազգային ահաբեկչական իսլամիստական կազմակերպությունների հետ։
2018 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներն ասացին, որ իրենք տեղեկություն են ստացել, որ մինչև 1 միլիոն ույղուր կարող է անօրինական կերպով կալանավորվել Սինցզյանում ուղղիչ ճամբարներում:
Կարծիքներ