Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց․«Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։

Նշենք, որ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 8-ին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում