Հայաստանը վերջին երկու մրցաշրջանների արդյունքով գերազանցում է Ադրբեջանին
Հայաստանը վերջին երկու մրցաշրջանների արդյունքով գերազանցում է Ադրբեջանին։
«Նոայի» հաջողությունների շնորհիվ Հայաստանն ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, վերջին 2 մրցաշրջանների հաշվարկում, զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։ Հայաստանը 2024/25 և 2025/26 մրցաշրջանների ընթացքում վաստակել է 8.062 վարկանիշային միավոր, որն ավելին է, քան Ադրբեջանի, Սերբիայի, Սլովակիայի, Իսրայելի և Ղազախստանի գրանցած արդյունքները։ Այդ կուտակած միավորների մեծամասնությունը Հայաստանը վաստակել է «Նոայի» գրանցած հաջողությունների շնորհիվ։
Հիշեցնենք, որ այս պահին ընդամենը 0.063 միավոր է բաժանում Հայաստանին առաջադիմելու համար, ինչը հնարավորություն կտա մեկ հայկական թիմի 2027/28 մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայում։


Կարծիքներ