Թալիբները Աֆղանստանում առաջին երկու կանանց են նշանակել ղեկավար պաշտոններում

Թալիբները Աֆղանստանում առաջին երկու կանանց են նշանակել ղեկավար պաշտոններում

«Թալիբան» արմատական ​​շարժումը Աֆղանստանում իշխանության զավթումից հետո առաջին անգամ հայտարարեց երկրում ղեկավար պաշտոններում կանանց նշանակման մասին։ Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի երեկոյան Twitter-ում հրապարակվել է արմատականների կողմից ձևավորված Աֆղանստանի ժամանակավոր կառավարության տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդի էջում։

«Ժամանակավոր կաբինետի ղեկավարի հրամանով դոկտոր Մալալայ Ռահիմը նշանակվել է «Մալալայ» մասնագիտացված ծննդատան տնօրեն, որն իր տեսակի մեջ միակ մանկաբարձ-գինեկոլոգիական հաստատությունն է ողջ երկրում: Բարձրագույն կրթության նախարարության առաջարկությամբ և վարչապետի հավանությամբ ժամանակավոր կառավարությունում բժիշկ Արյանը նշանակվել է Շահրարի գինեկոլոգիական կլինիկայի տնօրեն»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում