Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա վճռական պատասխանի. Մոհամմադ Ջամշիդին

Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա վճռական պատասխանի. Մոհամմադ Ջամշիդին

Թեհրանը կրկին հայտարարել է Հայաստանի հետ պատմական սահմանների փոփոխման անթույլատրելիության մասին: Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Ջամշիդին։

«Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հստակ հասկացրել է՝ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի վճռական պատասխանին»,- ասել է նա:

«Թեհրանը նաև դեմ է տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայությանը»,- հավելել է Ջամշիդին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում